8 բան, nր չի կարելի քuել դեմքին. զգnւշացնում են մաշկաբանները

Թեժ լուրեր

 

Շատ կանայք շատ են սիրում դիմակներ պատրաստել ու քսել դեմքին։ Համացանցում կարելի է հազարավոր այդպիսի բաղադրատոմսեր գտնել, որոնցից յուրաքանչյուրը խոստանում է ֆանտաստիկ արդյունք տալ։ Կարևոր է հստակ իմանալ՝ որ միջոցները կարելի է օգտագործել դեմքի խնամքի համար, իսկ որոնք՝ ոչ, հակառակ դեպքում կարող են ոչ էսթետիկ հետքեր ու այլ դեֆեկտներ առաջանալ։

Եկեք տեսնենք, թե որ տարածված տնային միջոցներն են ամենից շատ վնասում մաշկը, որպեսզի այսուհետ զերծ մնաք դրանք օգտագործելուց։

1. Կերակրի սոդան առաջացնում է մաշկի շերտավորում

Նույնիսկ մի անգամ դեմքին կերակրի սոդա քսելը բավարար է մաշկը չորացնելու համար։

2. Ատամի մածուկն այրվածքներ է թողնում

 

Խորհուրդ չենք տա բշտիկների վրա ատամի քսուք անել։ Առաջին հերթին՝ դա ոչ մի օգուտ չի տա, իսկ երկրորդ՝ քսուքն ունի բազում հավելյալ բաղադրիչներ (անանուխ, պերօքսիդ, հոտավետ միջոցներ, սպիրտ), որոնք կարող են այրել մաշկը։ Դրա փոխարեն բենզոլային պերօքսիդ օգտագործեք։

3. Տաք ջուրը նպաստում է մաշկի վրա բշտիկների տարածմանը

Այո, տաք ջուրը չորացնում է մաշկը, այնպես որ, մաշկաբաններն այն համարում են ևս մեկ գրգռող միջոց։ Իհարկե, հաճելի է հանգստացնող լոգանք ընդունել կամ տաքանալ ցնցուղի տակ, բայց մի մոռացեք, որ չափազանց տաք ջուրը բառիս բուն իմաստով լվանում է մաշկի պաշտպանիչ շերտը։ Բացի այդ՝ այն բերում է մեծ քանակությամբ բշտիկներ պրոբլեմատիկ մաշկով մարդկանց մոտ։

4. Ջրածնի պերօքսիդը գրգռվածություն ու կարմրություն է առաջացնում

Սա բոլորին հայտնի ու հիանալի միջոց է փոքր վերքերի, քերծվածքների ու կտրվածքների համար, բայց որպես կոսմետիկ միջոց այն օգտագործելը վատ միտք է ու ոչ միայն այն պատճառով, որ ջրածնի պերօքսիդը հաճախ առաջացնում է ռեակցիաներ գրգռվածության ու կարմրության տեսքով, այլ որովհետև այն հաճախ օգտագործելը թուլացնում է մաշկի պաշտպանիչ գործառույթներն ու իջեցնում խոնավության մակարդակը։

5. Շաքարն ու աղը վնասում և գրգռում են մաշկը

Մի փոքր կոկոսի յուղը շագանակագույն շաքարի հետ ամբողջ մարմնի համար հիանալի սկրաբ է՝ բացառությամբ դեմքի։ Դեմքի համար դա չափազանց կոպիտ միջոց է։ Աղի ու շաքարի կոշտ հատիկները կարող են վնասել նուրբ մաշկն ու գրգռել այն։

6. Ձեռքի կրեմն ալերգիա է առաջացնում

Ձեռքի մաշկն առանձնանում է իր կոշտությամբ։ Մարմնի այդ մասը մշտապես ծանրաբեռնվում է լվացող ու մաքրող միջոցների կողմից։ Դեմքի մաշկը շատ ավելի զգայուն է։

7. Սպիրտը դեմքը յուղոտ է դարձնում

Շատերը, ովքեր բշտիկներ ունեն, չգիտես ինչու, կարծում են, որ սպիրտն օգնում է իրենց, սակայն պետք է իմանալ, որ, երբ մաշկը կորցնում է պաշտպանությունը (իսկ սպիրտը, ինչպես հայտնի է, հիանալի լուծարում է յուղը), ավտոմատ կերպով ավելի շատ յուղ է հավաքում՝ պաշտպանվելու համար։

8. Կիտրոնն այրվածքներ է թողնում

Կիտրոնը խորհուրդ են տալիս դեմքը սպիտակեցնելու, պիգմենտային լաքաներից ազատվելու համար։ Կիտրոնը գործում է կերակրի սոդային լրիվ հակառակ։ Այն վերացնում է թթվայնությունն ու առաջացնում գրգռվածություն։

Թողնել պատասխան