Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում հրդեհ է բռնկվել

 

Տավուշի մարզում այսօր՝ սեպտեմբերի 8-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. դեռեւս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի վարչական տարածքում:

Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան:

Աղբյուրի տեղեկություններով, ավտոբուսը պատկանում է «Գոքոր-Տուր» տուրիստական գործակալությանը:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում հրդեհ է բռնկվել"

Leave a comment

Your email address will not be published.


*